Փաստաբան Ալումյանը խնդրել է հետաձգել Բուդաղյանների գործով իր բողոքի դատաքննությունը

Հայկ-Ալումյան-300x202Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013թ.-ի հունիսի 1-ին տեղի ունեցած  կրակոցների հետեւանքով զոհված Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

Հայկ Ալումյանը դատարանում բողոքարկում է նախաքննությունն իրականացնող մարմնի կայացրած` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը` նրա մահվան պատճառով եւ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Բողոքի քննության ընթացքում փաստաբան Ալումյանը միջնորդել է դատարանին պարտավորեցնել նախաքննության մարմնին, որպեսզի իրեն տրամադրեն նախաքննության ողջ նյութերը, ինչով էլ փաստաբանը մտադիր է ապացուցել իր բողոքի հիմնավորվածությունը:

Փաստաբանը բազմիցս պնդել է, որ նախաքննության մարմինն ու դատարանն անում են ամեն ինչ, որպեսզի այդ նյութերը չներկայացվեն, սակայն գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը փաստաբան Հ. Ալումյանին տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը դատարանին է ներկայացրել քրեական գործի 10 հատորների ցանկերի պատճենները եւ առաջարկեց դրանք ուսումնասիրել և դատարանին հայտնել, թե ինչ նյութեր են անհրաժեշտ փաստաբանին: Փաստաբանը կես ժամ ժամանակ խնդրեց ցանկին ծանոթանալու համար, այնուհետեւ դատարանին հայտնեց, որ աշխատանքը ծավալուն է եւ ներկայացված ցանկն ամբողջական հետազոտելու համար անհրաժեշտ է 1-2 օր: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Անկախ

Tags: , , ,