25 օր առաջ բանակ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ (լրացված)

 Մհեր ԽլղաթյանԱյսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկակյան օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան: Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ դեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից և նա բնակվում է Նորք Մարաշ վարչական շրջանում՝ քրոջ և տնային տնտեսուհի մոր հետ, իսկ հայրը գտնվում է արտասահմանում: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: , , ,