Կրիշտիանու Ռոնալդուն և Նադին Անգերերը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և ֆուտբոլիստուհի

Կրիշտիանու ՌոնալդուՇվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մրցանակաբաշխությունը:

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց 2013-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը:

Նա այդ պարգևին  արժանացավ երկրորդ անգամ: 28-ամյա ֆուտբոլիստը լավագույն էր ճանաչվել նաև 2008-ին, երբ խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մրցանակը ստանալիս նա երկար ժամանակ ուրախությունից արտասվում էր:

Գերմանիայի կանանց հավաքականի դարպասապահ Նադին Անգերերը ճանաչվեց 2013-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի:

Գերմանիայի հավաքականի կազմում անցյալ տարի Եվրոպայի չեմպիոն դարձած 35-ամյա մարզուհին առաջին անգամ արժանացավ նման պատվի:

 

Tags: , ,