Սպանություն կատարելու համար կալանավորված ամերիկացին The Private Eye Writers of America պարգևի է արժանացել իր դետեկտիվի համար:
44-ամյա Ալարիկ Հանտը 9 ամսում դետեկտիվ վեպ է գրել. նկարագրված դեպքերը ծավալվում են Նյու Յորքում, որտեղ, ի դեպ, դատապարտյալը երբեք չի եղել: Վեպը գրելու համար նա օգտվել է քաղաքի հին լուսանկարներից ու դիտել է “Կարգ ու օրենք” սերիալը: գրաքննադատների խոսքով, Հանտի հերոսները` դետեկտիվն ու նրա երիտասարդ օգնականը շատ իրական են ստացվել:
Նշվում է, որ Հանտը սկսել է դետեկտիվ գրել այն բանից հետո, երբ իմացավ գրական մրցույթի ու հաղթողի պարգևի` 10 հազար դոլարի մասին:
Հանտը կալանավայրում է 19 տարեկանից: Նա մեղավոր է ճանաչվել սպանության, թալանի ու հրկիզման մեջ: Դատարանը նրան ցմահ բանտարկության է դատապարտել: Իսկ վաղաժամկետ ազատման համար միջնորդություն ներկայացնել կարող է միայն 5 տարուց, ոչ շուտ:
Tags: գրական մրցանակ, պարգև, սպանություն, ցմահ բանտարկյալ