Մայրաքաղաքում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

ձյան մաքրում Հունվարի 14 ի գիշերը տեղացած  առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել և ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Առավոտյան ժամը 10:00 ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի քան 242 տոննա աղ և ավելի քան 597 խ/մ ավազ։ Զուգահեռաբար համապատասխան ծառայությունների կողմից ընթանում են նաև միջբակային  տարածքների մաքրման աշխատանքներ։ Գործընթացը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

 

 

Tags: , , ,