Փարիզը շատ խիտ բնակեցված քաղաք է ու դժվար է պատկերացնել, որ կարելի է գտնել մի տուն, որով 70 տարի ոչ ոք չի հետաքրքրվել: Սակայն վերջերս հենց նման մի բնակարան է հայտնաբերվել:
Բնակարանի նախկին տերը մադամ դը Ֆլորիանն է եղել, որը պատերազմի ժամանակ նացիստների պատճառով փախել է քաղաքից: Տասնյակ տարիներ բնակարանի համար վճարվել է, սակայն միայն հիմա է որ ներկայիս տերերը որոշել են իրենց ունեցվածքի գույքագրում կատարել:
Բնակարանում նրանք հայտնաբերեցին իսկական “ժամանակի պատիճ”, որում պահպանվել է անցյալի աշխարհիկ ոգին:
