Իրաքը չի կարող իր նավթը համաշխարհային շուկա հանել Սիրիայով. թուրք նախարար

նավթամուղԻնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստալիքը, Թուրքիայի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը նշել է, որ Իրաքը Սիրիայի միջոցով չի կարողանա նավթ մատակարարել միջազգային շուկաներ: Նախարարի խոսքով՝ չնայած Անկարան հաշվի է նստում իրաքյան կառավարության կարծիքի հետ, այնուամենայնիվ եթե նույնիսկ նավթը միջազգային շուկա դուրս գա Սիրիայով,  ապա այդ նախագիծը չի իրականանա, քանի որ Սիրիայում քաղաքական իրադրությունը կայուն չէ: «Կայունությունը ամենակարևորն է նման էներգետիկ ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Յըլդըզը:

Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ-ները նշում էին, որ երկրի կենտրոնական կառավարությունը նախատեսում է փոխել քրդական նավթահաման ճանապարհը, որը պետք է անցնի Թուրքիայով: Բացի դրանից նշվում էր, որ նոր նավթահանման ճանապարհը կարող են լինել հետևյալ ուղղով` Իրաք-Սիրիա-Լիբանան և Իրաք-Հորդանան- Իսրայել:

2014 թվականի հուվարի 3-ին թուրք նախարար Թաներ Յըլդըզը ավելացրեց, որ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը արդեն սկսել է նավթի մատակարարումը դեպի Թուրքիա, սակայն նավթը չի անցնի Եվրոպա առանց Բաղդադի թույլտվության: Նրա խոսքերով՝ Թուրքիան հույս ունի, որ մոտակա ժամանակներս կստանա Բաղդադի թույլտվությունը Իրաքի նավթը արտահանել Եվրոպա: «Նավթի մատակարարումը կսկվի օրական 300 մլն բարելից: Այնուհետև կավելանա մինչև 400 մլն»,-նշել է թուրք նախարարը:

 Անկախ

 

Tags: , , , ,