Պապը բարեգործության նպատակով վաճառքի է հանել Harley Davidson ֆիրմայի իր մոտոցիկլետը

Pope Francis -Harley Davidson motorbikeՊապ Ֆրանցիսկոսը վաճառքի է հանել իր Harley Davidson երկու մոտոցիկլետներից մեկը, որպեսզի գումար հավաքի բարեգործության համար:

1,585cc Harley-Davidson Dyna Super Glide-ը և մեկ այլ մոտոցիկլետ 2013թ-ի հունիսին ֆիրմայի 110-ամյակի կապակցությամբ նվիրել էին պապին:

Մոտոցիկլետը, որի բաքի վրա պապը ստորագրել է, վաճառքի կահանվի փետրվարին Ֆրանսիայում՝ Փարիզի Բոնհամս աճուրդի տանը: Վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովանավորությամբ գործող Caritas Roma բարեգործական հաստատությանը:

Բարեգործական հաստատությունը վաճառքից ստացված գումարը կօգտագործի Հռոմում գտնվող խոհանոցը վերանորոգելու համար, որտեղ կերակրվում և ապաստանում է  ավելի քան 1,000 մարդ:

Սա առաջին դեպքը չէ, որ պապի փոխադրամիջոցը վաճառվում է բարեգործության նպատակով:

2005թ-ին պապ Բենեդիկտոսի Volkswagen Golf մեքենան eBay-ում անանուն կերպով վաճառվել է գերմանացի մի տղամարդու:

Անկախ

Tags: , , ,