Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդականն ազատազրկման է դատապարտվել

4 (1)Ադրբեջանի Լենքորանի շրջանային դատարանը հունվարի 13-ին ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդական Յադիգյար Սադիգովին վեց տարվա ազատազրկման է դատապարտել: Վերջինս խուլիգանության մեջ է մեղադարվում:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, խուլիգանություն կատարելու մեղադրանքով դատախազը միջնորդել էր դատապարտել Սադիգովին ազատազրկման` 7 տարի ժամկետով:

Սադիգովը ձերբակալվել էր 2013թ. հունիսի 27-ին՝ Լենքորանի բնակիչ Ռաշիդ Քերիմովի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Վերջինս պնդում է, որ Սադիկովը հունիսի 25-ին իրեն ծեծել է:

Սադիգովը և նրա փաստաբանները իրենց ելույթում հայատարարել են, որ քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի, և պահանջել են արդարացման դատավճիռ կայացնել:

Հայցվոր Քերիմովը մեղադրյալին և փաստաբաններին սպառնացել է սպանությամբ: Դատարանի դահլիճում Սադիգովի կողմնակիցները, ի նշան Սադիգովի նկատմամբ ընդունված դատավճռի դեմ բողոքի, կատարել են Ադրբեջանի օրհներգը:

Սադիգովը Ադրբեջանի հարավային շրջանի ամենաակտիվ ընդդիմադիր գործիչներից մեկն է, այնտեղ նրա հեղինակությունը բավական բարձր է:

2013թ. հունվարին նա կազմակերպել էր կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի այցը Լենքորան, որը ձախողվել էր ոստիկանության և իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից:

 Անկախ

Tags: , , , ,