Թաիլանդում անհայտ մարդիկ գնդակոծել են ընդդիմադիրների ճամբարը

iԹաիլանդում հունվարի 15-ի գիշերը  մահափորձ է կատարվել նախկին վարչապետի նկատմամբ ու հարձակում ընդդիմադիրների վրա:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդի տան մոտ հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով քանդվել է տանիքը, փշրվել են հարևան տան ապակիները: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Ցուցարարների ճամբարում 2 պատահար է տեղի ունեցել: Սկզբում նրանց գնդակոծել են, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ, ապա անհայտ անձինք հրկիզել են այն ավտոբուսը, որը նախատեսված էր Բանգկոկ մեկնելու համար:

Ընդդիմադիրները նոր թափով են ակցիա ծավալել: Նրանց խոսքով, կօգտագործվեն բոլոր միջոցները, որ կառավարությունը հրաժարական տա: Առաջնորդը մտադիր է շրջափակել պետական բոլոր հիմնարկները, վարչապետ Յինգլակ Չինավատի ու նրա 5 տեղակալների նստավայրը:

Tags: , , ,