ՌԼԴԿ կուսակուցությունն արդեն իր հեռուստաալիքն ունի.”Կուսակցությունն արտոնագիր է ստացել 2014-ի հունվարի 1-ից ու “ЛДПР-ТВ”-ն սկսել է հեռարձակումը”,-հայտնել է պատգամավոր Ա.Սվինցովը:
Նա տեղեկացրել է նաև, որ այն անկախ ԶԼՄ է լինելու, որն արտահայտելու է “ՌԼԴԿ կուսակցության նորմալ դիրքորոշումը”:
“Մենք գիտենք, որ շատ ԶԼՄ-ներ սխալ են լուսաբանում մեր կուսակցության գործունեությունը, դրա համար էլ որոշեցինք ստեղծել լիարժեք հեռուստատեսություն: Մեկ տարի հեռարձակվում էինք համացանցում “ ЛДПР-ТВ” կայքում , իսկ հունվարի 1-ից դուրս ենք գալիս մալուխային ու արբանյակային փաթեթային ալիքներով”,նշել է պատգամավորը:
Մեր ալիքով կհեռարձակվի բացառապես դրական տեղեկատվություն: Արտոնագրում նշված է, որ “ЛДПР-ТВ” հեռուսատաալիքով կցուցադրվեն մշակութային-լուսավորչական,հասարակական-քաղաքական, մանկական, սպորտային, զվարճալի ծրագրեր, կրոնական թեմայով հաղորդումներ,գեղարվեստական ֆիլմեր ևն:
Tags: Ժիրինովսկի, հեռուստաալիք, ՌԼԴԿ
