Մոսկվայում սպանվել է Ադրբեջանի քաղաքացի, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը`հղում կատարելով “ՌԻԱ նովոստի”-ին։
Համաձայն Ռուսաստանի իրավապահ մարմինների տարածած տեղեկության՝ տղամարդու դանակահարված դին հայտնաբերվել է Մոսկվայի հարավում։
“Երեքշաբթի՝ ժամը 22։36-ին, “02” հեռախոսահամարին ահազանգ է ստացվել տղամարդու վիրավորվելու մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ստացած վերքերից տղամարդը տեղում մահացել է”,- ասել է “ՌԻԱ Նովոստի”-ի զրուցակիցը։
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ սպանությունը տեղի է ունեցել շուկաներից մեկում վիճաբանությունից հետո։
Tags: ադրբեջան, ռուսաստան, սպանություն