Սուրեն Սուրենյանցն ու Վահան Կարապետյանը փոխհամաձայնության են եկել .Առավոտ

սուրեն սուրենյանց«Հատուկ քննչական ծառայությունում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ` Վահան Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, և ես որևէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ: Այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վիճաբանություն էր եղել Սուրեն Սուրենյանցի եւ ԲՀԿ-ական պատգամավոր «Չերրի» ռեստորանի սեփականատեր Վահան Կարապետյանի միջեւ: Վերջինս, ըստ լուրերի, ծեծի էր ենթարկել Սուրենյանցին: Այն ժամանակ կողմերը հերքեցին վիճաբանության եւ ծեծի փաստը, իսկ որոշ ժամանակ անց, Սուրենյանցի ծեծված լուսանկարները հայտնվեցին համացանցում: Օրերս, ՀՔԾ-ն սույն փաստով գործ հարուցեց պատգամավորի դեմ: Վահան Կարապետյանը գտնվում է ԱՄՆ-ում, նա կվերադառնա հունվարի վերջերին, այդ իսկ պատճառով չի հաջողվում պատգամավորի հետ զրուցել այս թեմայի շուրջ: Իսկ Սուրեն Սուրենյանցն այսօր մեր հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչու այն ժամանակ ինքը հերքեց վիճաբանության փաստը, բայց հետո հրապարակեց իր ծեծված նկարներն՝ ասաց, որ նկարներն ինքը չի հրապարակել, կայքերից մեկն է հրապարակել ու պնդեց, որ կայքին ինքը չի տրամադրել նկարները. «Այդ օրերին ես լուսանկարվել եմ, հետո, դա հայտնվել է մի շարք կայքերում: Ես պարզապես, իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում այդ նկարն օգտագործել եմ»: Թե ինչպես են նկարները հայտնվել մի շարք կայքերում`Սուրենյանցը տեղյակ չէ:
Անկախ

Tags: , ,