Հնդկաստանում փնտրում են 7 մարդու սպանած վագրին

tigerՀնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ երկրի հյուսիսային շրջաններում սնունդ փնտրող վագրն  անցած երկու շաբաթների ընթացքում յոթ մարդ է սպանել՝ ստիպելով հազարավոր գյուղացիների մնալ տանը, մինչ որսորդները փնտրում են կենդանուն:

Ուտար Փրադեշ նահանգի անտառների պահպանության գործակալության գլխավոր ղեկավարը տեղեկացրել է, որ վագրի վերջին զոհը մի կին է եղել, որի մարմինը հայտնաբերել են երեքշաբթի օրն  անտառում: Ըստ տեղեկությունների՝ վագրը շրջում է 130կմ ձգվող տարածքում:

Պաշտոնյան հայտնում է, որ իրենք քայլեր են ձեռնարկում վագրին սպանելու համար:

Մարդասպան վագրի վերաբերյալ տեղեկությունները տարածվել են դեկտեմբերի 29-ին, երբ հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու հոշոտված դիակ:

Ենթադրվում է, որ վագրը շրջան է ներթափանցել Ջիմ Քորբեթի անվան ազգային պարկից:

Վայրի բնության ակտիվիստ և խորհրդարանի  անդամ Մենեկա Գանդին դիմել է Ուտար Պրադեշի կառավարությանը՝ խնդրելով չսպանել վագրին, այլ միայն բռնել և վերադարձնել իր բնական միջավայր:

 

Անկախ

Tags: , ,