Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվող Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 6 երկրների 10 շախմատիստներ, կայացել է 7 տուր:
Ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևը վաստակած 5 միավորով միանձնյա առաջատարն է: 1 միավոր պակաս ունեն գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, չինացի Յան Վենը, միջազգային վարպետ, դանիացի Մադս Անդերսենը:
Tags: շախմատ, շախմատի միջազգային հուշամրցաշար, սպորտ