12-ամյա տղան կրակ է բացել աշակերտների ուղղությամբ

school-shootingԻշխանությունների տվյալներով՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքում 12-ամյա տղան մուտք է գործել միջին դպրոցի մարզասրահ և հրացանով կրակ բացել դասերի սկսվելուն սպասող աշակերտների ուղղությամբ՝ վիրավորելով երկու աշակերտի:

Պաշտոնական տվյալներով՝ վիրավորված 13-ամյա աղջկա վիճակը վիրահատությունից հետո կայուն է, իսկ 11-ամյա տղան ծանր վիճակում է:

Նյու Մեքսիկոյի նահանգապետ Սուսանա Մարտինեսը հայտնել է, որ դեպքն  ավելի վատ ընթացք կստանար, եթե դպրոցի աշխատակիցներից մեկը նրան չմոտենար ու չխնդրեր զենքը վայր դնել:

Ոստիկանության պետի տեղեկություններով՝ իրենք ձերբակալել են դեպքի համար պատասխանատու յոթերորդ դասարանի աշակերտին:

Քննիչները դեռևս չեն պարզել աշակերտների վրա կրակ բացելու տղայի շարժառիթը:

Ոստիկանությունը պատրաստվում է հարցաքննել ավելի քան 100 աշակերտների:

Քննիչները կուսումնասիրեն աշակերտների օգտագործած բոլոր սոցիալական ցանցերը  և կապի միջոցները:

Անկախ

Tags: ,