Օքսֆորդի համալսարանի քոլեջը վշտացրել է իր ուսանողներին՝ քննությունների ժամանակ վատ գնահատականներ ստացած ուսանողների անունները պատահաբար ուղարկելով հարյուրավոր համակուրսեցիների էլեկտրոնային հասցեներին:
Ուղարկված նամակներում նշված են եղել նախատոնական քննությունների ժամանակ ամենացածր գնահատականներ ստացած ուսանողների անունները և գնահատականները:
Համակուրսեցիներին են ուղարկվել 60 տոկոսից պակաս միավորներ հավաքած գրեթե 50 ուսանողների անուններ:
Այդ տվյալները պատահաբար ուղարկել էր քոլեջի ակադեմիական ադմինաստրատորը:
Քոլեջից չեն հայտնել, թե էլեկտրոնային նամակը քանի մարդու է ուղարկվել, սակայն ենթադրվում է, որ հարյուրավոր ուսանողներ ստացել են այն:
Քոլեջի աշխատակազմը ուսանողներին խնդրել էր ջնջել նամակը, քանի որ այն անճշտություններ է պարունակում:
Քոլեջի ուսանողներից մեկը հայտնել է, որ իրեն հանրային կերպով նվաստացրել են և քոլեջից բացատրություն է պահանջել կատարվածի համար:
Tags: բուհ, մեծ բրիտանիա, Օքսֆորդ