Ֆրանսիացի նշանավոր դերասան Ժերար Դեպարդյեն սեփական ավիաընկերություն է հիմնել: Առայժմ բիզնես դասին պատկանող սեփական մեկ ինքնաթռից բաղկացած ընկերությունը դերասանն անվանել է «Cyrano Air»՝ ի պատիվ ֆրանսիացի պոետ Սիրանո դե Բերժերակի, որի դերը նա խաղացել է ֆիլմերից մեկում:
Թուրքական «Հաբերլերը», հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին, գրում է, որ Դեպարդյեն մտադիր է իր ինքնաթիռը վարձով տալ, երբ այն չի օգտագործի սեփական ուղևորությունների համար: Ինքնաթիռը գրանցվելու է ֆրանսիական Լիլ քաղաքի օդանավակայանում, որին մոտ գտնվող Նեշեն բնակավայրում հաստատվել է դերասանը: Հենց այս հասցեում էլ նա գրանցել է ավիաընկերությունը: Դերասանը մտադիր է ընդլայնել իր բիզնեսը և ռեստորան բացել բելգիական Տուրնեում: Նա նաև տնօրինում է ռեստորան Փարիզում և գինեգործական տնտեսություններ Ֆրանսիայում և Բելգիայում:
Tags: Ժերար Դեպարդիե, ֆրանսիա