Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նախագահական Չանքայա պալատում, ընդունելով Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Հաշվի առնելով, որ այս տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, հարցերը հիմնականում առնչվել են այս թեմային: «Արդյո՞ք մրցակից լինելու եք վարչապետ Էրդողանի համար» հարցին Գյուլը հետևյալ պատասխանն է տվել. «Այս հարցին պատասխանելու համար շատ վաղ է, առջևում դեռ շատ օրեր կան: Երբ ժամանակը գա, բոլորդ կտեսնեք»:
Tags: Աբդուլահ Գյուլ, Թայիփ Էրդողան
