Հունվարի 15-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի թիվ 59 տան դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:
***
Հունվարի 15-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի 3-րդ մուտքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 15-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դռան փականը խափանվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ դուռը բացվել է տեղի ուժերով: Ներսում է եղել Լ. Ու.-ը (ծնվ. 1941թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում թիվ 11 փողոցի տներից մեկի դուռը փակվել է. ներսում երեխա է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը: Ներսում էր գտնվում Մ. Ա.-ը (ծնվ.2012թ.):
Անկախ
