Լոնդոնում կոտրել են Զիգմունդ Ֆրեյդի աճյունասափորը

2318679Լոնդոնում, գողության փորձի ժամանակ կոտրել են լեգենդար հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի աճյունասափորը:

Իրավապահ մարմինները հայտնում են, որ դեպքը կատարվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Հոլդես-գրին շրջանի կոլումբարիումում, ամանորի գիշերը: Գրեթե ամբողջությամբ փշրված  հունական սափորը, որի մեջ էր ամփոփված Ֆրեյդի ու նրա կնոջ` Մարթայի աճյունամոխիրը, աշխատակիցները հայտնաբերել են հաջորդ օրը, հունվարի 1-ին, հատակին թափված: Ոստիկանությունը ենթադրում է, որ անհայտ հանցագործը շենք է մտել աճյունասափորը գողանալու մտադրությամբ, սակայն, ինչ որ պատճառով նա չի կարողացել մտածածն իրագործել:

“Գուցե չարագործին գրավել է այդ սափորի արժեքը, որը ստեղծվել է մթ 3-րդ դարում ու դրա պարունակությունը-,հայտնել են ոստիկանությունում:-Ամեն դեպքում, նման ցինիկ հանցագործություն կարող էր կատարել շատ անհոգի մեկը ու, մենք կանենք ամեն ինչ, որ նա ճաղերի ետևում հայտնվի”:

Կոլումբարիումում հայտնել են, որ  կատարվածից հետո անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել, իսկ Ֆրեյդի ու նրա տիկնոջ աճյունամոխիրն այժմ հուսալի տեղում են:

Անկախ

 

Tags: , , ,