Վիետնամում ածխի հանքում բռնկված հրդեհից 6 հանքագործ է զոհվել

հանքի պայթյունՊաշտոնական տվյալներով՝ հինգշաբթի օրը Վիետնամում ածխի հանքի թունելում հրդեհից վեց մարդ է զոհվել:

Քուանգ Նին նահանգի ածխի հանքի ղեկավարը հայտնել է, որ աշխատակիցներից մեկը կարողացել է փախչել չորեքշաբթի երեկոյան բռնկված հրդեհից, սակայն հինգշաբթի առավոտյան հայտնաբերվել են շնչահեղձությունից մահացած վեց այլ աշխատակիցների մարմիններ:

Իշխանությունները դեռևս փորձում են մարել 30-150մ խորության վրա բռնկված հրդեհը:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Նահանգը Վիետնամի ածխի արդյունաբերության հիմնական շրջանն է համարվում, որտեղ վերջին տասնամյակի ընթացքում հանքերում դժբախտ պատահարների հետևանքով տասնյակ աշխատակիցներ են զոհվել:

 Անկախ

Tags: , , ,