Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքները ցուրտ եղանակի պատճառով դադարեցվել են

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքները Վրաստանում դադարեցվել են և կվերականգնվեն միայն այս տարվա մարտին։ Այս մասին “Հագին” կայքին հայտնել է “Ադրբեջանի երկաթուղիներ” ընկերության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Նադիր Ազմամեդովը։

 

Նրա խոսքով՝ աշխատանքները դադարեցնելու հիմնական պատճառը Վրաստանում առկա ցուրտ եղանակն է։ Ազմամեդովը հիշեցրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է “Ադրբեջանական երկաթուղիները”։ “Այս երկաթգծի թուրքական հատվածում հիմնական աշխատանքն արդեն արվել է: Դրանք կշարունակվեն վրացական կողմում երկաթգծի շինարարության ավարտից հետո”,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

 

Վրաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռամազ Նիկոլայշվիլին հաստատել է, որ այն հատվածներում, որտեղ ներկայում երկաթգծի շինարարական աշխատանքներ են ընթանում, սաստիկ սառնամանիքներ են, ինչն անհնար է դարձնում դրանց իրականացումը։
Նա բացառել է աշխատանքների ընդհատման հարցում քաղաքական ենթատեքստի առկայությունը ։
“Ինչպես ակնկալվում է՝ աշխատանքներն ավարտվելու են 2014թ.-ին։ Դա շատ կարևոր նախագիծ է Ադրբեջանի և Վրաստանի համար, քանի որ դա մեր պատուհանն է դեպի Եվրոպա։ Կարծում եմ, որ Վրաստանի նոր իշխանությունները կանեն հնարավորը՝ աշխատանքները շուտով ավարտելու համար”,-ասել է նա։

 

 Անկախ

 

Tags: ,