Սարկոզին Օլանդին “տխմար նախագահ” է անվանել

o_877467Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի ներկայիս նախագահ Օլանդին, ում կապը  դերասանուհի Ժյուլի Գայեի հետ բացահայտվել է վերջերս, անվանել է “տխմար”, գրում է ֆրանսիական քաղաքական երգիծական “Կանար անշենե” թերթը:

”Այն լուսանկարում, որտեղ Օլանդը սաղավարտով դուրս է գալիս սիրուհու տնից, նա շատ անհեթեթ տեսք ունի: Նա տխմար է”,Սարկոզիի խոսքերն է մեջբերում թերթը:

imagesՆախկին նախագահը չարախնդությամբ նշել է, որ իրեն հաջողվել է ավելի  փայլուն ելք գտնել նման իրավիճակից, նկատի ունենալով իր մինչամուսնական հարաբերությունները Կառլա Բրունիի հետ: “Մենք հնարավորինս արագ ձևակերպեցինք մեր հարաբերությունները Կառլայի հետ, քանի որ ես չէի ցանկանում, որ մի օր ԶԼՄ-ներում հայտնվեն մեր լուսանկարները”,-մեջբերվում է նրա խոսքը:

Անցած ուրբաթ Closer  ամսագիրը հրապարակեց լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է սաղավարտով տղամարդը, ենթադրաբար` նախագահ Օլանդը, սկուտերով մոտենում Գայեի տանը: Closer-ի տվյալներով, լուսանկարներն արվել են դեկտեմբերի 30, 31-ին, երբ Օլանդը հերթական անգամ այցելեց իր սիրուհուն, ում համար բնակարան է վարձել Ելիսեյան պալատի կողքին:

Անկախ

 

 

Tags: , , ,