Որոշ երկրներում, որտեղ հնարավոր չէ տան վարձ վճարել, ստիպված են պարտքի դիմաց մարմնով հատուցել: Այսպես, Լիբանանում սիրիացի փախստականների ընտանիքը ստիպված է 14-ամյա դստերը կնության տալ 44-ամյա տղամարդուն, որը բնակարանը վարձակալության է տվել փախստական ընտանիքին: Աղջիկը լաց է լինում ու չի կամենում ամուսնանալ հասուն տղամարդու հետ:
Լիբանանցին արդեն մեկ կին ունի, սակայն, ըստ ամենայնի, նա ցանկանում է հետաքրքիր դարձնել կյանքը: Դեռատի Հանիֆա Ամարը չի կարողանում վշտից ուշքի գալ, նա ասում է, որ ինքն այլ ընտրություն չունի, քան ենթարկվել ծնողների կամքին:
“Ես ստիպված եմ հասուն տղամարդու կինը դառնալ, որ իմ ընտանիքը կարողանա ապրել այս բնակարանում: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք տեղափոխվել վրան: Սակայն դա անհնար է, քանի որ իմ 12 տարեկան եղբայրն ասթմա ունի, իսկ հայրս` խնդիր սրտի հետ”: Աղջկա խոսքով ,ինքը պատրաստվում էր ամուսնանալ իր զարմիկի հետ, սակայն նա Սիրիայում զոհվել է: Փոքր եղբայրը մեխանիկի օգնական է աշխատում, սակայն այդ գումարը միայն սննդի է բավարարում: Այս սրտաճմլիկ պատմությունը հասել է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Հիմա նրանք միջոցներ են որոնում, որ կապ հաստատեն այդ ընտանիքի հետ: Իրավապահների խոսքով, փախստականները նման տհաճ պատմությունների մեջ են ընկնում, քանի որ չգիտեն թե ում դիմեն օգնության համար:
Tags: բռնի ամուսնություն, Սիրիա, փախստական
