Անվճար բուժօգնության ակցիաներից 2013թ.-ին ավելի քան 8000 քաղաքացի է օգտվել

բուժսպասարկում
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր  բնակիչներ:

Մասնավորապես, 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում “Ձեզ համար կանայք”խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում  364 վիրահատություն է  կատարվել:

“Երևանյան ամառ” ծրագրով օգոստոսի 1-ից  31-ն անցկացված անվճար բուժօգնության ակցիայով  քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 2947 քաղաքացի: Նրանցից 612-ն ուղեգրվել է վահանաձև գեղձի, 358-ը՝ սիրտ-անոթային լրացուցիչ հետազոտության: Կատարվել է նաև գինեկոլոգիական 85 վիրահատություն: Անվճար բուժօգնության ակցիաներ նախատեսված են նաև այս տարի:

 Անկախ

 

Tags: ,