Միլիոնատեր չինուհին գաղտնի հավաքարար է աշխատում

Chinese-millionaire-works-as-a-street-cleaner-3029282Ուհան քաղաքի 54-ամյա բնակչուհին ամեն օր արթնանում է ժամը 3-ին ու գնում փողոցները մաքրելու: Նա երկու երեխա ունի, նրանցից յուրաքանչյուրը ծանր աշխատանք է կատարում, իսկ կնոջ բանկային հաշվին ավելի քան մեկ մլն դոլար կա: Փողը ծուլության արդարացում չէ, կարծում է կինը:

Կյանքի մեծ մասը Յու, Յոժեն աշխատել է խոհարար, բեռնատարի վարորդ ու հավաքարար: Նրա ֆինանսական գործերը կտրուկ լավացան 5 տարի առաջ, երբ պետությունը գնեց նրա հողակտորը, որի վրա ապրում էր: Ստացած գումարը կինը ներդրեց անշարժ գույքի մեջ ու  նա շահեց: Այսօր նա արդեն 21 շենք ունի, որոնցից յուրաքանչյուրը քիչ եկամուտ չի բերում: Այդուհանդերձ, Յոժեն այսուհետ էլ մտադիր է աշխատել:

“Ես չեմ ուզում տանը նստել ու ոչինչ չանել.այդպիսով երեխաներին վատ օրինակ ծառայելով: կարևորն ինչ որ աշխատանքի վրա կենտրոնանալն է: Այստեղ փողը կապ չունի: Ծուլությունն ամենատարբեր, վատ որակներ է ծնում”: Նրա պետն ասում է, որ իր ղեկավարության ներքո է Յոժենը աշխատում արդեն 15 տարի ու ոչ մի անգամ չի ուշացել, իսկ արձակուրդ վերցրել է ընդամենը 3 անգամ, այն էլ`ընդամենը մեկ օրով:

Անկախ

Tags: , , ,