Ֆրանսուա Օլանդի մասին խոսակցությունները այս շաբաթ հիթային են դարձել:
Ֆրանսիայի նախագահի և ֆրանսիացի մի դերասանուհու սիրային կապի մասին խոսակցություններին ավելացել է մի քանի տոնա ձիու գոմաղբը, որը ակտիվիստը թափել է պառլամենտի մուտքի առջև:
Այսօր ոստիկանները ձերբակալել են ակտիվիստին՝ նախքան նա կվերջացներ ամբողջ գոմաղբը թափել Փարիզի ազգային ժողովի շենքի առջև:
Գոմաղբով լի բեռնատարի վրա գրաված է եղել «Կորչի´ Օլանդը և ողջ քաղաքական դասը: Կեցցե´ վեցերորդ հանրապետությունը»:
Այժմյան հինգերորդ հանրապետությունը սկսվել է 1958թ-ին Շառլ դը Գոլի նախագահությամբ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան կորցրեց իր գաղութային իշխանության մեծ մասը:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել այսօր Փարիզի կենտրոնում, Սենա գետի մոտակայքում գտնվող Բուրբոնի պալատի առջև, որտեղ տեղակայված է Ֆրանսիայի պառլամենտը:
Ոսիկանությունը մարդուն ձերբակալելուց հետո մաքրման աշխատանքներ է սկսել:
Անցած շաբաթ ֆրանսիական Closer ամսագիրը անցած ուրբաթ օրը հրապարակել էր Օլանդի և դերասանուհի Ջուլի Գայեի սիրային հարաբերությունների վերաբերյալ յոթ էջանոց հոդված:
Tags: գոմաղբ, Փարիզի ազգային ժողով, Ֆրանսուա Օլանդ