Ինչպես արդեն հաղորդել էինք, Թուրքիայի արդարադատության նախարարի որոշմամբ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, պետք է ներկայանար դատախազություն երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ կապված հարցաքննություն անցնելու համար: Ահա թուրքական «Հյուրիյեթը» վկայակոչում է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հայտարարությունը այն մասին, թե նման որոշում չի ընդունվել: Նրա խոսքերով՝ Բիլալ Էրդողանին կանչելու վերաբերյալ որոշում ընդունելու և ապա այն չեղյալ հայտարարելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: «Նման կարգի որոշումները հնարավոր չէ չեղյալ համարել»,-նշել է Բոզդաղը:
