Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս տարի պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Ադրբեջանի նախագահի հրավերով այս տարի այդ երկիր այցելելու մտադրության մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Ելիսեյան պալատում հանդիպումը տեղի է ունեցել ամանորի առթիվ Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ ամեն տարի անցկացվող հանդիպման շրջանակներում:
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը այս տարի այցելելու է նաև Հայաստան ու Թուրքիա:
