Աշխարհում հայտնի, մանկական հագուստ արտադրող ընկերությունների արտադրանքում թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերվել, հայտնել է միջազգային Greenpeace International կազմակերպությունը` կատարած ուսումնասիրությունների արդյունքներով.ստուգվել են 12 խոշոր ընկերությունների արտադրանքը, այդ թվում` Adidas, Disney, H&M և Nike: Օրինակ` Adidasի լողազգեստներից մեկում պերֆտորացված քիմիական նյութի մակարդակը գերազանցել է ընկերության իսկ սահմանած նորմը:
Իսկ մանկական Primark դաջանախշված մարզահագուստի կտորը 11% ֆտալաթթու է պարունակել:
Յուրաքանչյուր ապրանքանիշի առնվազն մեկ արտադրանքում հայտնաբերվել է օքսիէթիլացված ալքիլֆենոլ, ընդ որում` ամենաշատ քանակ հայտնաբերվել է Disney, American Apparel և Burberry-ի արտադրանքում:
Շրջակա միջավայրում հայտնվելու դեպքում, այս քիմիական նյութերը բացասական ազդեցություն են ունենում մարդու վերարտադրողական, հորմոնալ ու իմունային համակարգի վրա:
Tags: Greenpeace, բրենդային հագուստ, թունավոր նյութ