2014 թվականին լրանում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակը: Այս կապակցությամբ ողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ. բանաստեղծությունների ընթերցումներ, բաց դասեր, ֆիլմերի և հեռուստահաղորդումների ցուցադրություններ, հրատարակչական աշխատանքներ, շնորհանդեսներ:
ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 20-ին, ժամը 12.30-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին կայցելեն արվեստագետներ, մտավորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: Տեղի կունենան նաև ընթերցումներ Կապուտիկյանի ստեղծագործություններից: Այնուհետև Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի կունենա «Կապուտիկյանը մեզ հետ է» խորագրով հուշ երեկո:
Tags: մշակույթ