Ադրբեջանում համաներումը չի տարածվել քաղբանտարկյալների վրա

համաներումԱդրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) այսօր՝ մայիսի 7-ին,   համաներման մասին ակտ է ընդունել, որի հեղինակը Ադրբեջանի առաջին տիկին, մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևան է: Այս համաներումն արվում է Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, ակտը տարածվելու է 9 հազար դատապարտայլի վրա, որից  2  հազարը ազատ կարձակվի:

Սակայն մի շարք իրավապաշտպաններ և փաստաբաններ հիասթափված են համաներումից, քանի որ դրանով քաղբանտարկյալների հարցը չի լուծվելու:

Այս համաներումը, ինչպես 2007թ.-ինը և 2009թ.-ինը, հետաքննության փուլում գտնվող կամ արդեն դատարանի առջև կանգնած անձնաց  վրա չի տարածվում:

Բացի այդ այն չի ընդգրկում նաև այն հոդվածները, համաձայն որոնց դատապարտվել են քաղաքական, քաղաքացիական, կրոնական ակտիվիստներն ու լրագրողները:

Tags: