Ավելորդ քաշի առկայությունը սովորաբար կապում են ժամանակակից մարդու սակավաշարժ կենսակերպի հետ: Սակայն, կան բազում մասնագիտություններ, որոնք թույլ են տալիս, ավելին, ստիպում են, որ օրգանիզմը առավելագույն քանակությամբ կալորիա այրի:
ԱՄՆ-ի TheraFusion» և «PayScale» ընկերությունների փորձագետների տեղեկացմամբ, նման մասնագիտություններից ամենաարդյունավետներից է թերևս բեռնատարի վարորդի մասնագիտությունը, որը թույլ է տալիս այրել շուրջ 726 կալորիա` ժամում, ու վաստակել տարեկան 67200 դոլար:
Այս ցուցակում են հայտնվել մատուցողի (175 կալորիա` 21400 ԱՄՆ դոլար), շինարարության վրա աշխատող բանվորի` 297 կալորիա/334000 դոլար, ավտոկայանատեղի հսկիչի` 330 կալորիա/37900 դոլար և ֆերմայի կամ էլ ռանչոյի աշխատողի (462/25400 ԱՄՆ դոլար) մասնագիտությունները:
Tags: կալորիա, մասնագիտություն, ուսումնասիրություն