Հունվարի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես-Բենս S 500» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Իսակովի փողոցում բախվել է «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց` բախվել է մթերային խանութներին և վրաերթի ենթարկել խանութի մոտ կանգնած 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
