Զանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցվելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի համաձայն Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ՝ դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում:
