Հնդկաստանում 18 մարդ է զոհվել խուճապային հրմշտոցի հետևանքով

հնդկաստան, հրմշտոցPress Trust պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը Հնդկաստանում կրոնական առաջնորդի հյուղարկավորության ընթացքում խուճապային հրմշտոցի հետևանքով 18 մարդ է զոհվել:

CNN-IBN-ից հայտնում են, որ խառնաշփոթը, որի ընթացքում 60 մարդ վնասվածքներ է ստացել, սկսվել է Սիեդնա Մոհամեդ Բուրհանուդինի բնակարանի դարպասները փակելիս: Կրոնական առաջնորդը մահացել է երեկ 102 տարեկան հասակում:

Բուրհանուդինը իսլամի ճյուղերից մեկի առաջնորդն էր:

Չնայած զոհերին՝ նրա հյուղարկավորությունը կկատարվի ինչպես նախօրոք ծրագրվել էր:

Հնդկաստանում նախկինում ևս նման դեպքեր են գրանցվել:

Հոկտեմբերին 115 մարդ էր զոհվել, երբ կամուրջի վրայով անցնող հինդու ուխտավորների շրջանում խուճապ էր սկսվել՝ կամուրջի փլուզման վերաբերյալ լուրերի տարածվելուց հետո:

 Անկախ

Tags: , ,