Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի Լոնդոնի բնակարանը կվաճառվի 12 միլիոն ֆունտով:
Հինգ սենյականոց բնակարանը այժմ վերանորոգվում է՝ դրա Գեորգյան ժամանակաշրջանի տեսքը վերականգնելու համար:
Վերանորոգման ընթացքում կվերացվեն բնակարանի նոր դիմագծերը, որոնք չեն համապատասխանում բնակարանի բնույթին:
Բարոնուհի Թետչերը, որ ապրիլին մահացել է 87 տարեկան հասակում, այդ բնակարանում բնակվել է 1991թ-ից ի վեր:
Հայտնի չէ արդյո՞ք բնակարանը ընդգրկված է բարոնուհի Թետչերի կտակում, թե ոչ:
Tags: Լոնդոնի բնակարան, Մարգարետ Թետչեր