Հինգշաբթի օրվանից ի վեր Արգենտինայում գիշատիչ ձկների վտառի հարձակումներից վիրավորվել է գետում լողացող 10 մարդ:
Հարձակումները տեղի են ունեցել Բուենոս Այրեսից 300կմ դեպի հյուսիսարևելք գտնվող Ռոսարիո քաղաքի Պարանա գետում: Այդտեղ դեկտեմբերին պիրանիա ձկների հարձակումից 17 մարդ վնասվածքներ էր ստացել:
Ձկների վերջին հարձակման մասին լուրերը հաստատվել են շաբաթ օրը: Տեղի փրկարարների ղեկավարի խոսքով՝ ձկները պիրանիայի տեսակ են և սուր ատամներ ունեն:
Մամուլի տեղեկություններով՝ վիրավորների շարքում մեկ երեխա կա, որը ոտքի վնասվածք է ստացել գետում լողալիս:
Փորձագետները դա բացատրում են , որ ամառվա բարձր ջերմաստիճանի և հարձակվող ձկներով սնվող որոշ ձկնտեսակների բացակայության պատճառով:
Tags: Արգենտինա, գիշատիչ ձկների հարձակում