Թուրքիայում առաջարկվել է Հրանտ Դինիքի անունով պողոտա կոչել

հրանտ դինքԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն մի օրինագիծ է առաջարկել Ստամբուլի Շիշլի թաղամասի պողոտաներից մեկին Հրանտ Դինքի անունը տալու վերաբերյալ: Թանրըքուլուն ընդգծել է, որ հանրային հիշողությունը թարմ պահելու նպատակով քաղաքների փողոցներին և պողոտաներին սովորաբար տալիս են պատմության մեջ հետք թողած մարդկանց անունները: «2007 թվականի հունվարի 19-ն սպանված լրագրող Հրանդ Դինքը ևս այս երկրի պատմության մեջ կարևոր տեղ ունի: Այս հանրության մի կարևոր հատվածը, հանցագործության պատասխանատուներին իր խղճի առաջ դատապարտել է և Հրանտ Դինքին տվել արժանի գնահատական: Դինքի թաղման արարողությանը մասնակցած հարյուր հազարավոր մարդիկ խոսք տվեցին երբեք չմոռանալ այն, ինչ արեցին Դինքի հետ»,-նշել է Թանրըքուլուն:

Անկախ

Tags: , ,