Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել 100-ը

2351567Ավելի քան 16 ժամ բախումներ են  ցուցարարների ու ներքին զորքերի և “Բերկուտ” ստորաբաժանման  միջև, Կիևի “Դինամո” ստադիոնի մոտ: Վիրավորների ընդհանուր թիվը երկու կողմերից, 100-ը գերազանցել է: Ցուցարարներն այրել են միլիցիայի 4 ավտոբուս ու 2 բեռնատար:

Ցուցարարների ու ուժայինների միջև այրված ավտոմեքենաների սառցակալած մնացորդներն են: Իրավապահները փորձել էին ջրով հանգցնել կրակը, որն այժմ ամբողջությամբ վերածվել է սառցե բարիկադի:

Այսօր նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Կլուևին ստեղծել աշխատանքային խումբ` երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Բացի այդ, այսօր պետք է ընդդիմության հետ աշխատանքային խմբի հանդիպում անցկացվի: Կիրակի Յանուկովիչը հանդիպել էր “Հարված” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Հանդիպման արդյունքներով, Կլիչկոն հայտարարել էր, որ նախագահը մտադիր է հանձնաժողով ստեղծել պետության ղեկավարի ադմինիստրացիայի անդամներից  ու ընդդիմության կողմնակիցներից.որը կզբաղվի  երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծելու հարցով:

Հունվարի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որոնք փորձում են կառավարական թաղամաս մուտք գործել,դիմադրություն էր ծագել, ինչի հետևանքով էլ իրավապահ օրգանների ավելի քան 70 աշխատակից է վիրավորվել. 40-ը հոսպիտալացվել են:

Ցուցարարները մտադիր էին շրջափակել խորհրդարանը, որ պատգամավորները հունվարի 16-ին ընդունած օրենքները չեղյալ հայտարարեն:

Այդ օրը, ընդդիմադիր պատգամավորների ու  իշխանությունը պաշտպանող մեծամասնության միջև խիստ դիմադրության պայմաններում խորհրդարանն ընդունեց 2014-ի պետբյուջեն, առանց քննարկումների ու անմիջապես երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ, քանի որ ընդդիմությունը խորչնդոտում էր քննարկմանն ու հաստատմանը:

Անկախ

 

Tags: , , ,