Ադրբեջանը 2006-2012թթ. գնել է 23.156 միավոր հրաձգային զենք

զինամթերքԱդրբեջանը 2006-2012թթ.-ին արտասահմանից 23.156 միավոր հրաձգային զենք է գնել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրին։

Գնված զենքերից 19.420-ն ինքնաձիգներ են, 3.120-ը՝ ատրճանակներ, իսկ մնացածը՝ այլ զենքեր։ Ինքնաձիգների մեծ մասը՝ 19.000 միավոր, բերվել է Ուկրաինայից, իսկ ատրճանակներից 3.041 միավորը՝ Թուրքիայից։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ադրբեջանն այդ ընթացքում Սերբիայից գնել է 150 ինքնաձիգ, Թուրքիայից՝ 3.041 ատրճանակ, 207 ինքնաձիգ, Ռուսաստանից՝ 110 հրացան և կարաբիններ, 130 նռնականետ, Ուկրաինայից՝ 6 հակատանկային համակարգ, 19.000 ինքնաձիգ, 50 դիպուկահար զենք, Ավստրիայից՝ «Glock» տեսակի 160 ատրճանակ, իսկ Իտալիայից՝ 178 հրացան և կարաբիններ, 8 ատրճանակ։

Անկախ

Tags: ,