Վարդան Պետրոսյանի գործով դատական դռնփակ նիստում գաղտնիք չի հրապարակվել

Նիկոլայ ԲաղդասարյանՎարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Փաստաբանը չցանկացավ հայտնել հստակ օրը,  բայց նշեց, որ դա տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում:
Իսկ մինչ  այդ, այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին  ատյանի դատարանում կայացել է Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ այս դատավարությունը դատարանի որոշմամբ ընթանում է դռնփակ: Այս հիմքով՝ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Յու. Բաղդասարյանին: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այն կհրապարակվի կեսօրն անց:
Հիշեցնենք՝ օրեր առաջ կայացած դատական նիստում դատավորն արդեն մեկ անգամ մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբանի բացարկի միջնորդությունը:
Ի դեպ, ինչ վերաբերում է դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշմանը, Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում որևէ գաղտնի տեղեկություն չի հրապարակվել, որը կարող էր հիմք հանդիսանալ՝ նիստը դռնփակ անցկացնելու որոշման համար, ուստի՝ ինքը շարունակում է պնդել, որ այդ որոշումն անօրինական է:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.
Tags: ,