Տիգրան Սիմոնյանը կես միավորով ետ մնաց շախմատի միջազգային մրցաշարի հաղթողից

chess3Միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, 221 մասնակիցների պայքարում բաժանեց 2-4-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Սիմոնյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան):

Tags: , ,