Իրաքյան «Անսար ալ-Սուննա» խմբավորումն ստանձնել է Վոլգոգրադի ահաբեկչության պատասխանատվությունը

Volgograd-Terror Արմատական իսլամիստական «Անսար ալ-Սուննա» խմբավորումը դեկտեմբեր ամսվա վերջին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն  իր վրա է վերցրել: Երեկ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ ինքնաձիքը ձեռքներին երկու երիտասարդ՝ Սուլեյման և Աբդուրահման անուններով, հայտարարում են, թե հենց իրենք են եղել ահաբեկչությունն  իրականացրած մահապարտները: Նրանց ելույթը ուղեկցվում է Վոլգոգրադում արված լուսանկարներով: Ահաբեկիչները սպառնացել են հարձակում իրականացնել նաև Սոչիի օլիմպիադայի ժամանակ:

«Անսար ալ-Սուննան», որը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին, տեղակայված է Իրաքի հյուսիսում և կոնտրոնական մասում: Չի բացառվում, որ այս կազմակերպությունն  իրականում ոչ մի կապ չունի Վոլգոգորադի ահաբեկչության հետ, որը 34 մարդու կյանք խլեց:

Անկախ

Tags: , , ,