Բաշար Ասադը հաստատել է Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությունը

asad Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստվում է մասնակցել Սիրիայում առաջիկա նախագահական ընտրություններին: «Կարծում եմ, որ ոչինչ չի կարող խանգարել ինձ առաջադրել իմ թեկնածությունը և, եթե հասարակական կարծիքը իմ կողմից կլինի, ապա ես ոչ մի վայրկյան չեմ երկմտի: Կարելի է ասել իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին ավելին քան հնարավոր է»,-հայտարարել է Ասադը Սիրիայի հարցով հունվարի 22-ին կայանալիք «Ժնև-2» կոնֆերասնի նախօրեին:

Հայտնի է, որ կոնֆերանսում, որը տեղի է ունենալու Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում, ապա կշարունակվի Ժնևում, քննարկվելիք կարևոր հարցերից է լինելու Սիրիայի անցումային կառավարության ստեղծումը: Կոնֆերանսին մասնակցելու են նաև ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում վերջիններիս այն անդամները, որոնք բնակվում են Սիրիայի սահմաններից դուրս: Ինքը՝ Ասադը, կոնֆերանսին ընդդիմության մասնկացության առաջարկն  ընդունեց իբրև «կատակ»: «Ընդդիմության ներկայացուցիչները կանցնեն Սիրիայի սահմանը միայն 30 րոպե լուսանկարվելու համար, իսկ ապա կփախչեն: Ինչպե՞ս նրանք կարող են դառնալ նախարարներ: Այս առաջարկը իրատեսական չէ, սակայն կարելի է դիտարկել որպես կատակ»,-ասել է Բաշար Ասադը:

 

Անկախ

Tags: ,