Իրանը սկսել է ուրանի հարստացման ցենտրիֆուգներն անջատել

pic_a301a3ab76d66c74975005e225304f27Իրանի իշխանությունները հունվարի 20-ին դադարեցրել են ուրանի բարձր մակարդակի հարստացման ցենտրիֆուգների  աշխատանքը Նաթանզում: Բացի այդ կդադարեցվի նաև Ֆորդոյի ստորգետնյա հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը:

Դա արվում է  իրանական միջուկային խնդրի կարգավորման շրջանակներում, որը ստորագրվել է 2013-ի նոյեմբերին, Ժնևում: Պայմանագրի պայմանների համաձայն, դրա դիմաց Արևմուտքը իրանական ակտիվների արտասահմանում պահվող մի մասը կհալեցնի:

Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, Թեհրանը ուրանի բարձր մակարդակով հարստացնելուց կհրաժարվի աստիճանաբար պատժարգելքները վերացնելու ու արտասահմանում սառեցրած ակտիվների հալեցման փոխարեն:

Բանակցությունների գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն և Իրանը, և Արևմուտքի երկրներն այն ընդհանուր առմամբ դրական են գնահատում` երկկողմանի հարաբերությունների կարգավորում հուսալով:

Tags: , , ,