Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգա քաղաքում:
«Բորուսիան» ընկերական խաղում ուժերը չափեց գերմանական «Կայզերսլաուտերնի» հետ և հաղթեց 3:1 հաշվով:
Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց առաջին խաղակեսի ավարտից հետո, այդպես էլ չդառնալով գոլի հեղինակ: Թերևս, փոքր մխիթարանք է, որ Մխիթարյանը 28-րդ րոպեին վաստակեց 11 մ-ոց տուգանային հարված, որը հստակ իրացրեց Մարկո Ռոյսը:
Ի դեպ, 24-ամյա հայ ֆուտբոլիստի հեռանալուց հետո, «Բորուսիան» ևս երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:
Իրենց լավագույնս դրսևորեցին փոխարինման դուրս եկած Յակուբ Բլաշչիկովսկին և Ռոբերտ Լևանդովսկին:
Տեխնիկական արդյունքներ
«Կայզերսլաուտերն» – «Բորուսիա»՝ 1:3
Մարսել Գաուս, 32 – Մարկո Ռոյս, 28 (11 մ), Յակուբ Բլաշչիկովսկի, 77, Ռոբերտ Լևանդովսկի, 81
Tags: Դորտմունդի «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ