Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն շաբաթներ տևած լռությունից հետո առաջին անգամ է հայտնվել հասարակության առջև` ցրելով իր առողջական վիճակի վատթարացման ու նույնիսկ մահվան մասին շշուկները: 89-ամյա նախագահը ներկա է գտնվել իր 79-ամյա քրոջ` Բրիջիթի թաղման արարողությանը:
Վերջին շրջանում 1980-ից նախագահ դարձած Մուհաբեի առողջությունը թեժ թեմա է 13-մլն-անոց երկրում:
Ինքը` նախագահն ու նրա մերձավորները մի քանի անգամ հայտարարել են, որ նա Սինգապուր է մեկնում ոչ բժշկական ցուցումով, այլ երկկողմանի կապերի զարգացման համար:
Արևմտյան վերլուծաբանների տվյալներով, Մուհաբեի տեղի համար հերթ են կանգնել: Գլխավոր թեկնածուն փոխնախագահ Ջոյս Մուջուրուն է: Բարձր են գնահատվում նաև Էմերսոն Մնանհահվի շանսերը, որն աշխատում է որպես արդարադատության նախարար:
Մուհաբեն 2013-ին 8-րդ անգամ դարձավ նախագահ` հաղթելով հերթական ընտրություններում, որոնք տեղի ընդդիմությունը ոչ ազատ, ոչ էլ ազնիվ ճանաչեց:
Tags: Զիմբաբվե, Մուհաբե