Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ առաջին տիկինը այժմ ապաքինվում է Վերսալի նախագահական կեցավայրում: Առաջին տիկինը հոսպիտալացվել էր Օլանդի և դերասանուհու սիրային կապի վերաբերյալ լուրերից հետո:
Այդ պատմությունը Ֆրանսիայի սահմաններից դուրս մեծ ուշադրություն է գրավել, իսկ Օլանդը երկուշաբթի օրը մեկնել է Նիդեռլանդներ, որը նրա առաջին օտարերկրյա ճամփորդությունն է լուրերի տարածվելուց հետո:
Օլանդը լրագրողներին հայտնել է, որ Վալերի Տրիերվեյլերը իրեն լավ է զգում, սակայն հրաժարվել է պատասխանել իր անձնական կյանքի վերաբերյալ հարցերին: Տրիերվեյլերը այս ամսվա սկզբին հոսպիտալացվել էր ծայրահեղ շոկի պատճառով:
Օլանդը երբեք մաուսնացած չի եղել, իսկ դերասանուհի Ջուլի Գայեի հետ ունեցած կապի մասին լուրերը հարցականի տակ են դնում ապագայում առաջին տիկնոջ պետականորեն ֆինանսավորվող գրասենյակում Տրիերվեյլերի մնալու փաստը: Ո´չ Օլանդը, ո´չ Գայեն չեն հերքել իրենց սիրավեպի մասին լուրերը:
Tags: Վալերի Տրիերվեյլեր, ֆրանսիա, Ֆրանսուա Օլանդ